Լուվրի կողմից մերժված կտավը կարող է ավելի քան 100 մլն դոլար արժենալ
Այս ամառ Ֆրանսիայում աճուրդի կհանվի կտավ, որն ամենայն հավանականությամբ պատկանում է իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի վրձնին և կարող է ավելի քան 100 մլն դոլար արժեք ունենալ:
Ինչպես նշում է The Guardian-ը, «Հուդիթը գլխատում է Հողոփեռնեսին» կտավը պատահմամբ հայտնաբերվել էր Ֆրանսիայում՝ 2014թ.: Արվեստի պատմության փորձագետների ու մասնագետների բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում ոմանք ենթադրել են, որ այն իսկապես նկարված է Կարավաջոյի կողմից: Այնուհանդերձ՝ վերջնական եզրակացություն չի տրվել:
Կտավը հայտնաբերել է աճուրդավար Մարկ Լաբարբեն՝ Թուլուզում գտնվող առանձնատան տանիքը կարգի բերելու արդյունքում: Երկու տարի կտավը գաղտնի է պահվել, իսկ 2016թ. Ֆրանսիայի կառավարությունն արգելք է սահմանել այն արտասահման տանելու վերաբերյալ:
Հեղինակավոր Լուվր թանգարանին առաջարկվել է գնել այն, սակայն թանգարանը հրաժարվել է:
Հայտնի է, որ կտավն աճուրդի է հանվելու հունիսի 27-ին՝ Թուլուզում: Ենթադրվում է, որ այն կվաճառվի ավելի քան 100 մլն դոլարով:
Կարավաջոյի աշխատանքներից մեզ է հասել 68 կտավ, որից չորսը մասնավոր հավաքածուներում են:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա