Վենետիկի պատմական կենտրոնի մուտքը մայիսի 1-ից վճարովի կդառնա
Վենետիկի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել իտալական քաղաքի պատմական կենտրոնի մուտքը վճարովի դարձնելու որոշմանը: Այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի մայիսի 1-ից: Այդ մասին հայտնում է Life.ru-ն:
Քաղաքային խորհրդի անդամ Ջովաննի Ջուստոն նշել է, որ նորարարությունը հերթական փորձն է սահմանափակելու Վենետիկի պատմական կենտրոն զբոսաշրջիկների հոսքը, որը տարեցտարի ավելանում է:
«Այս միջոցը նպատակ ունի խրախուսել քաղաքակիրթ զբոսաշրջության զարգացումը Վենետիկում»,- ասել է նա:
Ջուստոն նշել է, որ սկզբում մեկ անձի համար մուտքի արժեքը կսահմանվի երեք եվրո: Հավաքված գումարը կծառայի Վենետիկի պահպանման ծախսերի, այդ թվում` զբոսաշրջիկների կողմից թողած հսկայական աղբի մաքրման համար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա