Euronews-ը Սուրբ Ղազարոս կղզու մասին․ Հայկական կղզի Վենետիկում
Հայերը ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։ Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը,որն այդ ժառանգության ամենավառ օրինակներից է, այս տարի նշում է Եվրոպայի ամենակուլտային քաղաքներից մեկում իր ներկայության 300-րդ տարեդարձը։ Այս մասին ասվում է Սուրբ Ղազարոս հայկական կղզու մասին հոդվածում, որը հրապարակվել է Euronews կայքում ։
«Սան Զաքարիայից Վենետիկի ամենաուշագրավ անկյուններից մեկը ջերմանավ է մեկնում։ Այս եզակի անկյունը կոչվում է Սան Լաջարո –դեյլի-Արմենին կամ էլ Սուրբ Ղազարոսի հայկական կղզի։ Այս տարի լրանում է 300-րդ տարին, երբ կղզին դարձել է Մխիթարյան միաբանության տունը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածը պատմում է նաեւ Մխիթար Սեբաստացու մասին, որը ծնվել է Սեբաստիայում 1676-ին։ Նա Կոնստանդնուպոլիս էր ուղեւորվել, որտեղ նրա շուրջ հավաքվել էր աշակերտների խումբ, որը 1701-ին վերածվել էր վանական համայնքի։ Բախվելով իշխանությունների դիմադրությանը՝ վանահայր Մխիթարը ու նրա հետեւորդները տեղից տեղ էին տեղափոխվում՝ սկզբում Հունաստան, իսկ հետո էլ՝ Վենետիկ։ Վենետիկում Մխիթարին հաջողվել է նվեր ստանալ Սուրբ Ղազարոս փոքր կղզին։
«Հաջորդ դարերի ընթացքում Մխիթարյան միաբանությունը խորը ազդեցություն է թողել գիտության, կրթության ու հրատարակչական գործի վրա՝ թե ընդհանուր Եվրոպայում, թե հայոց աշխարհում»,- նշվում է հոդվածում։
Առայսօր եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկը աշխարհի երկու քաղաքներից մեկն է, որը կարող է պարծենալ, որ 300 տարի շարունակ տարեկան գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում։
Այդ հոգեւորականների ջանքերի ու գործունեության շնորհիվ հայտնվել են հին ձեռագրերի առաջին հրատարակությունները, եվրոպական ստեղծագործությունների թարգմանությունները, հայկական ժառանգությունը ցուցադրվել է Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս։
«Մխիթարյանների միաբանությունը միշտ կապող կամուրջ է եղել Հայաստանի ու Եվրոպայի միջեւ»,- ասոմ է տերհայր Սերոբ Ջամուրլյանը։
Սակայն միաբանության առավել կարևոր դերակատարումներից է եղել լեզվի ու ինքնության զարգացմանը նպաստելը։ Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվ ի ժամանակակից բառարաններ։ Մենք Վենետիկի հայ հոգեւորականներին են պարտական նաեւ հետազոտության ու կրթության նկատմամբ ժամանակակից գիտական մոտեցումների համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա