Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հարություն Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին
Կինեմատոգրաֆիստների միության անունից նախագահ Հարություն Խաչատրյանը կոչ արեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել արդեն 16 օր տևող հացադուլը: Բացի այդ, հրավիրված ասուլիսին նա բոլոր կողմերին հորդորեց երկխոսություն սկսել և խնդիրը հնարավորինս արագ լուծել:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ Կինեմատոգրաֆիստների միությունը Հովհաննես Գալստյանին իրավաբանական ծառայության հարցում օգնություն է առաջադրել: «Մարդը դատի է տվել, բայց դրանով զբաղվելու ժամանակ չունի, նրա առողջությունը վտանգի տակ է, մեր կոլեգան վատ վիճակի մեջ է գտնվում: Մեղքերի տեղատարափներ կան երկկողմանի, մենք իրավունք չունենք դրանով զբաղվելու, մենք ուղղակի անհանգստանում ենք իր առողջությամբ»,-ասաց նա:
Նա նշեց, որ պետք է երկխոսության մեջ մտնեն Մշակույթի նախարարության նախկին և՛ ներկա նախարարները, և՛ իրավաբանները, և՛ կինոկենտրոնի անդամները, որպեսզի լեզու գտնեն: Ըստ նրա՝ ինչքան շուտ սկսեն իրավական գործընթացը, այնքան խնդրի լուծումն արագ կգտնվի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա