Անդրեյ Մակարևիչը մոլորակի բնակչության 80%-ին հիմար է անվանել
Հայտնի երաժիշտ, ռուսական «Машина времени» խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչը Lenta.ru-ի հետ զրույցում մոլորակի բնակչության 80%-ին հիմար է անվանել:
Պատմելով Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի հանրային խորհրդում իր աշխատանքի մասին՝ արտիստը նշել է, որ խորհրդի անդամների կարծիքները քաղաքական ու այլ հարցերում կարող են տարբեր լինել, սակայն մշակույթի հարցում իրենք համամիտ են:
«Ամեն տեսակի արգելքների թշնամի լինելով հանդերձ՝ ես, այնուամենայնիվ, ինքս եմ խնդրել մի արգելքի մասին՝ եկեք արգելենք գոռալ հեռուստացույցով: Արգելենք միաժամանակ գոռալ մի քանի ելույթ ունեցողի: Որովհետև դա ուղղակի մարդկանց հոգեկանն է խաթարում: Ներեցեք, բայց Երկիր մոլորակի 80 տոկոսը հիմարներ են: Սա պետք է ընդունել որպես իրողություն»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն դասում է 20 տոկոսի շարքին, Մակարևիչը դրական պատասխան է տվել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա