Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսը ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան Կանդինսկիինը
Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը Սանկտ–Պետերբուրգում ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան Վասիլի Կանդինսկիինը,– հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Այսօր մենք փակում ենք այն ցուցահանդեսներից մեկը, որոնք ափսոս են փակել։ Այվազովսկու նկարների ցուցահանդեսի 300 հազար մարդ է այցելել»,– հայտարարել է Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսեւը։
Նրա խոսքերով` նախորդ խոշոր ցուցահանդեսը եղել է Կանդինսկիինը, որն ունեցել է 250 հազար այցելու։
Այվազովսկու նկարները հավաքելուց հետո այստեղ պատրաստվում են Վասիլի Վերեշչագինի աշխատանքների ցուցահանդեսին։ Այն նվիրված է նկարչի 175 ամյակին։
Ինչպես նշել է Գուսեւը, ներկայացվելու է ավելի քան 200 աշխատանք՝ Տրետյակովյան պատկերասրահի Ռուսական թանգարանի հավաքածուից։
Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվել էր Սանկտ–Պետերբուրգի Ռուսական թանգարանում՝ դեկտեմբերի 22-ից։ Ներկայացված էին նկարչի ինչպես` հայտնի, այնպես էլ ժողովրդին ոչ այնքան ծանոթ կտավներ՝ անձնական հավաքածուներից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա