Այդ էջը փակված է. Արթուր Մեսչյանը՝ բեմ վերադառնալու հնարավորության մասին
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, կարևորելով ուսանող և ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն են ձեռք բերել գլխավոր ճարտարապետի հետ ուսանողների հանդիպումը դարձնել պարբերական։
Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները բաց չեն թողել հնարավորությունը ճշտելու՝ գլխավոր ճարտարապետը կվերադառնա՞ երգին, թե ոչ։ «Այդ էջը փակված է», - ասել է Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:
Բարձր գնահատելով ուսանողների ներուժը՝ գլխավոր ճարտարապետն առաջարկել է ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա