«Սպիտակ»-ը` լավագույն ֆիլմ`Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնում
Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այդ մասին ТАСС-ին հայտնել են փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայացած կինոդիտման կազմակերպիչները:
«Վյաչիսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» երրորդ միջազգային փառատոնում «Աշխարհի մի մասնիկը» և «Սպիտակ» ֆիլմերը ճանաչվել են լավագույնը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որը խլեց 25 հազար մարդու կյանք և անօթևան թողեց ավելի քան կես միլիոն մարդու: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլք:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա