Վուդի Ալենը 68 մլն դոլարի հայց է ներկայացրել Amazon-ի դեմ
Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Վուդի Ալենը, 68 մլն դոլարի հայց է ներկայացրել ամերիկյան Amazon ինտերնետ ընկերության դեմ՝ պնդելով, որ դրան պատկանող կինոստուդիան առանց հիմնավոր պատճառի չեղարկել է 2016թ. իր հետ կնքած պայմանագիրը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ալենի վերջին ֆիլմը («Անձրևոտ օր Նյու Յորքում») հեռացվել է Amazon-ի տեսավարձույթից՝ չնայած, որ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր այն թողարկել:
Աղբյուրը նկատում է, որ Amazon-ը պայմանագիրը չեղարկել է 83-ամյա ռեժիսորի դստեր՝ Դիլան Ֆերոուի կողմից հոր դեմ սեռական բռնության գործով մեղադրանքների պատճառով:
Ալենի ներկայացրած հայցում նշվում է, որ Amazon-ը պայմանագիրը խախտելու համար հիմք է ընդունել «25 տարվա վաղեմության անհիմն» մեղադրանքը: Ռեժիսորն ընդգծել է, որ Amazon-ը նախքան պայմանագրի ստորագրումն իմացել է այդ մեղադրանքի մասին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա