Չինացի հնագետները Յանցզիի վտակում ավելի քան 10 հազար արտեֆակտ են հայտնաբերել
Չինացի հնագետները Յանցզիի վտակ՝ Մինցզյան գետի հատակին մոտ երեք հարյուր տարվա հնության ավելի քան 10 հազար արտեֆակտ են հայտնաբերել։
Հաղորդվում է, որ գետի հատակում հայտնաբերվել են ոսկյա, արծաթե եւ բրոնզե դրամներ եւ զարդեր, ինչպես նաեւ մետաղյա զենք՝ թրեր, դանակներ եւ նիզակներ։
Գտածոն Չենդու քաղաքից մոտ 50կմ հեռավորության վրա է գտնվում։
Արտեֆակտները պատկանում են Մին դինաստիայի (1368-1644թթ.) ժամանակաշրջանին։
Հնագիտական աշխատանքները սկսվել են հունվարին եւ կշարունակվեն մինչեւ ապրիլ։
«Գտածոները գիտության, պատմության եւ մշակույթի համար արտակարգ արժեք են ներկայացնում։ Նրանք մեծ նշանակություն ունեն Մին դինաստիայի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքի հետազոտման համար»,– հայտարարել է հնագետներից մեկը՝ Պեկինի համալսարանի աշխատակից Լի Բոցյանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա