«Եղեռնի որբերը» ճանաչվել է Կանադական կինոփառատոնի լավագույն ֆիլմ (տեսանյութ)
Հայկական ծագումով լիբանանյան կինոռեժիսոր Փարետ Մարոնյանի «Եղեռնի որբերը» (Orphans of the Genocide) ֆիլմը ճանաչվել է Կանադական միջազգային կինոփառատոնի (CIFF) լավագույն դոկումենտալ ֆիլմ, որի փակումը տեղի ունեցավ մարտի 17-ին Վանկուվերում։
վավերագրական ֆիլմը բաղկացած է բազմաթիվ արխիվային նյութերից եւ հայերի հարցազրույցներից, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան Թուրքիայի Ցեղասպանության տարիներին եւ որբի կարգավիճակով սփռվել են աշխարհի տարբեր երկրներում։
Ֆիլմում ներկայացված է նաեւ Մորիս Միսակ Քելեչյանի հարցազրույցը, որի հետազոտությունների շնորհիվ բացահայտվել է Անթուրայի (Լիբանան) որբանոցներից մեկի գաղտնիքը, որտեղ անցյալ դարի սկզբին հազարավոր հայ որբեր ենթարկվել են հարկադիր թրքացման։
Կինոփառատոնի տարբեր անվանակարգերում ներկայացված են եղել ավելի քան 90 երկրների ֆիլմեր։
Կանադական միջազգային կինոփառատոնը Վանկուվերում անցկացվում է 2009 թվականից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա