Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից:
Մարտի 15-ին անցկացվել են պատրիարքի տեղապահի ընտրություններ, որում հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ըստ փետրվարի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածության` տեղապահի ընտրություններից հետո փոխանորդը պետք է հրաժարական տար:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Աթեշյանի՝ հրաժարական չներկայացնելու համար առիթ է դարձել Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը: Տեղապահի ընտրություններից անմիձապես հետո Աթեշյանը ներկաներին է հանձնել Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որտեղ նշվում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելը իրավականորեն հնարավոր չէ:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է Աթեշյանի հետ: Նա հայտնել է, որ նահանգապետարանի միջամտության վերաբերյալ պատրիարքարանը հայտարարություն չի անի: Տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Բեքչյանի և կրոնական խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալանի դիտարկամանը, թե Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում խնդիրը կհանգուցալուծվի, Աթեշյանը պատասխանել է. «Հրաժարական տալու մտադրություն չունեմ»:
Արքեպիսկոպոսը հայտնել է, որ հրաժարական է տալիս «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից՝ նշելով. «Այս հիմնադրամը ես ստեղծել էի հոգևորականներին օգնելու համար: Սակայն չափից շատ բամբասանքներ կան: Այդ պատճառով էլ հրաժարական եմ տալիս»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա