«Ուրեմն եկեք չզարմանանք, որ անամոթաբար հենց մեր Ռաֆայել Քոթանջյանին են թալանել…»
«Երկիր ծիրանի» կուսակլցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամիսներ առաջ երթուղայինում հանդիպեցի Ռաֆայել Քոթանջյանին, հետաքրքրությունից դրդված մի պահ սպասեցի, թե արդյոք ուղևորները ճանաչել են, ցավոք, ոչ ոք նստատեղից չբարձրացավ, չնկատեցին, որ եթե ոչ սիրված դերասանն է ձեռնափայտով հենված կիսածալված կիսականգնել գազելի դռան մոտ, գոնե տարիքով մարդ է, ում կարելի էր զիջել նստատեղը, դե, բնականաբար տեղս զիջեցի, անչափ զգացվեց, կարելի է ասել հուզվեց, երբ ասեցի, որ Ձերերկրպագուն եմ, տեղավորվեց և ձեռնափայտն էլ էնպես պահեց, որ որևէ մեկի չխանգարի. Իր լռության մեջ անգամ մեծ խորհուրդ կար, որն անկարող եմ փոխանցել, զգալ էր պետք…
Այդ մի քանի րոպեներում մտածում էի, թե մարդիկ ինչքան են տարված իրենց առօրյա խնդիրներով, որ մեր տաղանդավոր դերասանին չեն ճանաչում, հարգանքի նշույլ անգամ չեն ցուցաբերում, բաց են թողնում բացառիկ հնարավորությունը’ մոտիկից տեսնելու Ռաֆայել Քոթանջյանին:
Միգուցե մեղավորը մենք ենք, կամ հենց մեր սիրելի դերասանը, որ, սերիալներում չի նկարվել, ու աճող սերունդն արդեն չի ճանաչում մեր մեծերին, դե, եթե չենք ճանաչում, ոչինչ չենք անում արժեքավորը գնահատելու, ուրեմն, եկեք չզարմանանք, որ անամոթաբար հենց մեր Ռաֆայել Քոթանջյանին են թալանել…
Հետևություն անելու ժամանակն է…»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա