«Սպիտակ». Եվրոպական կինոֆոնդը 250 հազար եվրո կհատկացնի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի համար
Եվրոպայի Խորհրդի ներքո ստեղծված Համատեղ կինոարտադրության աջակցության եվրոպական հիմնադրամը (Եվրիմաժը) հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունել ֆինանսական աջակցություն հատկացնել ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ «Սպիտակ» ռուս–հայկական համատեղ ֆիլմին։
Ֆինանսական աջակցության գումարը կազմում է 250 հազար եվրո, որից 79%-ը ռուսական մասինն է, 21%-ը հայկական՝ կախված ներդրումների գումարի չափից։ Ֆիլմի նախագիծը ներկայացվել էր հիմնադրամի դիտարկմաը Հայաստանի կողմից։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ալեքսանդր Կոտի Սպիտակ ֆիլմը նվիրված է լինելու 1988 թվականի Հայաստանի ողբերգական իրադարձություններին։
Ֆիլմի իրադարձությունները հյուսվում են գլխավոր հերոս Գոռի եւ նրա ընտանիքի շուրջ։ Մոսկվայում բնակվող Գոռը Հայաստանում ընտանիքի հետ շփումները սահմանափակում է միայն գումարային փոխանցումներով։ Սպիտակի երկրաշարժը փլուզում է ոչ միայն Գոռի տունը, այլ նրա ամբողջ կյանքը։
Ֆիլմը էկրաններին կհայտնվի արդեն 2018 թվականին՝ Սպիտակի երկրարշարժի 30–րդ տարելիցին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա