Ստամբուլում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն է բացվել
Ստամբուլում առաջին անգամ ցուցադրություն է բացվել՝ նվիրված մեծանուն հայ և խորհրդային ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Սերգեյ Փարաջանովին:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով թուրքական պարբերականին, ցուցահանդեսը կրում է «Փարաջանովը Սարգիսի հետ միասին» խորագիրը: Այն անցկացվում է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Պերա թանգարանում և նվիրվում է կինոռեժիսորի 95-ամյակին:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են Փարաջանովի գործերը, որոնց թվում՝ կոլաժներ, կտավներ, էսքիզներ իր ֆիլմերի մոտիվներով, բեմական կոստյումներ և լուսանկարներ:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019-ի մայիսի 17-ը: Այն կազմակերպվել է Երևանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա