Հայտնի են սեքսի վատթարագույն նկարագրության հակամրցանակի հաղթողները
Հայտնի են գրականության մեջ սեքսի վատթարագույն նկարագրության հակամրցանակի 2018 թվականի հաղթողները, փոխանցում է The Guardian-ը։
Շորթ լիսթում գրքերից յոթ տեսարան է ներառվել։ Նրանց թվում է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործությունը, որը նոմինացված է արդեն երրորդ անգամ։
Նրա ստեղծագործության մի հատվածը, մասնավորապես, հետեւալ կերպ է շարադրված․ «Իմ մոտ Էյակուլյացիան (սերմնաժայթքում) դաժան էր ու բազմակի։ Կրկին ու կրկին սերմնահեղուկը դուրս էր պրծնում ինձանից՝ հեղեղելով նրա հեշտոցը՝ սավանը դարձնելով կպչուն։ Ես ոչինչ չէի կարող անել այն դադարեցնելու համար։ Եթե այդպես շարունակվեր, մտահոգվում էի ես, ամբողջությամբ կդատարկվեմ։ Յուդզուն ամբողջ ակտի ժամանակ խորը քնած էր, ոչ մի ձայն չհանեց, նույնիսկ, կարծես, չէր շնչում։ Սակայն, նրա սեռական օրգանները սեղմվում էին իմ օրգանների շուրջ եւ բաց չէին թողնում։ Ասես նրանք իրենց անսասան կամքն ունեին՝ ուղղված մարմնիցս ամեն ինչ մինչեւ վերջին կաթիլը քաշելուն»։
Մուրակամիից բացի ցուցակում են այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Ջեյմս Ֆրեյը, Ջուլիան Գոֆը, Լյուկ Թրեջեթը, Ուիլյամ Ուոլը, Ջիրարդ Վուդվորդը եւ Վիկտոր Կորնուոլը Արտուր Թրեվելյանի համահեղինակությամբ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա