Վրացի նկարիչ Փիրոսմանիի նկարը վաճառվել է ռեկորդային գնով
Լեգենդար վրացի նկարիչ, ինքնուս Նիկո Փիրոսմանիի «Լաչակով վրացուհին» նկարը Լոնդոնում Sotheby's աճուրդում վաճառվել է 2,23 մլն ֆունտով (2,84 մլն դոլար) այն դեպքում, երբ այն գնահատվում էր 500-700 հազար ֆունտ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նկարի գնորդի անունը, համաձայն աճուրդի պայմանի, չի նշվում։ Հետաքրքրական է, որ սա ամենաբարձր գինն է, որը երբեւէ վճարվել է Փիրոսմանիի նկարի համար։
«Լաչակով վրացուհին» նկարի առաջին սեփականատերը ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգն է եղել, որը նկարիչի աշխատանքներին ծանոթացել է 1928 թվականին Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Նկարը պահպանվել է գրողի տանը Զալցբուրգում մինչեւ նա կարտագաղթեր Բրազիլիա։ Ցվայգի մահվանից հետո 1942 թվականին նկարը փոխանցվել է նրա առաջին կնոջը՝ Ֆրիդերիկա Մարիա Ցվայգին, որը 1953 թվականին այն նվիրել է Ստեֆան Ցվայգի միջազգային համայնքի հիմնադիր, դոկտոր Հարրի Զոոնին։
Իր հերթին Զոոնը 1981 թվականին նկարը նվիրել է Նյու Յորքի պետական համալսարանի Ռիդի գրադարանին, որտեղ էլ այն գտնվել է մինչեւ աճուրդը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա