Եվրատեսիլյան կրքեր. Կրեմլը որեւէ սադրանք չի տեսնում Սամոյլովայի ընտրության մեջ
Կրեմլը որեւէ սադրանք չի տեսնում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում որպես Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի ընտրության մեջ,– հաղորդում է ТАСС-ը։
«Ես չէի օգտագործի սադրանք բառը, դա այն հեռուսաալիքի ընտրությունն է, որն ուղարկում է մասնակցին։ Որեւէ սադրանք մենք այստեղ չենք տեսնում»,– հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այն հարցին, թե արդյոք 2015 թվականին Ղրիմում Սամոյլովայի ելույթը կարող է ազդել «Եվրատեսիլում» նրա մասնակցության վրա, Պեսկովը պատասխանել է, որ թերակղզում այդ ժամանակ փաստացի բոլորն են եղել, չկան մարդիկ, ովքեր չեն այցելել այդ տարածաշրջան։
«Սա ամեն դեպքում միջազգային մրցույթ է, եւ մրցույթի կազմակերպիչ երկիրը պետք է հետեւի այն կանոններին, որոնցով անցկացվում է այս մրցույթը»,– ավելացրել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2017»-ին կներկայացնի Յուլյա Սամոյլովան։
Նաեւ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ստուգի Սամոյլովայի՝ Ղրիմում ելույթի վերաբերյալ տվյալները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա