Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին` թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (պատմական Բաղեշ-tert.am) նահանգի հայկական Բոռ գյուղի շուրջ 1400 տարվա պատմություն ունեցող Սուրբ Անանիա եկեղեցին, որը տեղի բնակիչներն օգտագործում են որպես խոտի պահեստ, հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ինչպես գրում է թուրքական IHA գործակալությունը, տարածքում աշխատող լուսանկարիչ Բուրհան Գյունդողդուն օրերս ֆիքսել է եկեղեցու անմխիթար վիճակն ու դրա տարածքում գտնվող տպավորիչ խաչքարերը, որոնց բարձրությունը հասնում է 5-6 մետրի:
Բիթլիս քաղաքից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող հին հայկական գյուղում ներկայում բնակվում են քրդեր, որոնք լրագրողի հետ զրույցում փաստել են, որ երբ իրենք եկել են այս գյուղ, եկեղեցին դեռ կանգուն էր:
«Այս եկեղեցու անունը Սուրբ Անանիա է, այն հայերին պատկանած շատ հին եկեղեցի է», - պատմել են գյուղի մեծերը:
Հայկական Բոռ գյուղը, 1914 թվականի տվյալներով, ունեցել է 100 տուն և 392 հայ բնակիչ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա