ՌԴ մշակույթի նախարարությունը «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմում հոմոսեքսուալիզմի քարոզի տարրեր չի հայտնաբերել
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը «Գեղեցկուհին եւ հրեշը» դիսնեյան ֆիլմում հոմոսեքսուալիզմի քարոզի տարրեր չի հայտնաբերել, բայց առաջարկել է ֆիլմի վարձույթի դեպքում բարձրացնել տարիքային ցենզը։ Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ստուգեցինք, չգտանք։ Մեր ձեռքում է Լիխաչյովի անվան Մշակութային ժառանգության ինստիտուտի եզրակացությունը։ Նրանք հայտնի են մշակութային հարցերի նկատմամբ իրենց կոնսերվատիվ մոտեցմամբ, նրանք ֆիլմը մանրամասն դիտել են, ամբողջ հանձնաժողովով»,– պատմել է նախարարը։
Նրա խոսքերով, եզրակացության մեջ փորձագետները խորհուրդ են տվել բարձրացնել տարիքային ցենզը մինչեւ 16+, ինչը եւ արվել է։
Նախարարը նաեւ հաղորդել է, որ ֆիլմը չեն ցուցադրվի առավոտյան ժամերին, երբ այն կարող է դիտեն երեխաները, բայց օրենքի որեւէ ֆորմալ խախտում ոչ ինստիտուտի աշխատակիցները, ոչ պաշտոնյաները չեն հայտնաբերել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա