Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Մակրոնը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Բոլոր առաքինություններից նա կարեւորում էր հավատարմությունը. հավատարմությունն
իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաեւ
հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաեւ
որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը»,- ընդգծեց
Մակրոնը՝ հավելելով. «Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետեւ Ֆրանսիայում
պոետները երբեք չեն մահանում»:
Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ
կաթողիկոսը, ԱԳ նախարար Զոբրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ
Մակունցը:
Սգո արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի
կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հայաստանում եւ Արցախում եւս հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա