Կիրգիզ երգչուհուն սպառնում են ներքնազգեստով տեսահոլովակի համար
Կիրգիզիայից երիտասարդ երգչուհի Զերե Ասիլբեկը վախենում է իր կյանքի համար, քանի որ նրա հասցեին սկսել են սպառնալիքներ տեղալ՝ տեսահոլովակի պատճառով, որտեղ նա նկարահանվել է պիջակով, կրծկալով և կիսաշրջազգեստով։ Ընդ որում, երկրի բնակիչները վրդովվել են ոչ միայն երգչուհու արտաքին տեսքից, այլև քննադատել են երգի տեքստը, որտեղ նա կոչ է անում հիշել կանանց իրավունքների մասին և խնդրում է կանանց չսովորեցնեն՝ ինչպես ապրել։
Տեսահոլովակի թողարկումից հետո աղջիկը սկսել է հաղորդագրություններ ստանալ, որ եթե նա չհեռացնի տեսահոլովակը և ներողություն չխնդրի ժողովրդից, ապա նրան կսպանեն։ Մասնավորապես, նրան հաղորդել են, որ «հաճույքով կկտրեն գլուխը»։
Երգչուհին արդեն դիմել է ոստիկանություն։ Ի պաշտպանություն երգչուհու համացանցում ֆլեշմոբ է սկսվել, որտեղ աղջիկները դնում են ներքնազգեստով իրենց նկարները, սակայն իրենց երեսը ցույց չեն տվել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա