Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ակնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասին Վտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ Մի շարք հասցեներում լույս չի լինի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. Axios Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ Իսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացում Ռուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն

Ակնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազությունՀայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀԿ-ական նախկին գյուղապետի վտանգավոր ախորժակը կամ՝ ինչպես խաղալ հեղափոխական

Շատ անգամ կարդացել, լսել ենք, թե ինչպես են հեղափոխական ժամանակներում «հեղափոխական» դառնում նախկին վարչախմբի մեծ ու փոքր սյուները: Կարդում եւ լսում էինք, բայց մի տեսակ չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես է դա լինում: Հիմա մեր աչքի առաջ տեղի է ունենում նույնը: Ամեն դեպքում այսպես է Վայոց ձորի Եղեգիս նորաստեղծ խոշորացված համայնքում: 

Եղեգիս համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ եւ Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

Համայնքի կենտրոնը Շատինն է, չնայած նախապես որոշված էր, որ կենտրոն պետք է լինի Գետափը: Այսուհանդերձ, մի խումբ շատինցիների աղմուկ-աղաղակից հետո կառավարությունը տեղի տվեց, եւ համայնքի կենտրոն դարձավ Շատինը: Գետափ գյուղը Վերնաշենի եւ Գլաձորի հետ ստեղծեց Գլաձորի նոր, արհեստական համայնքը։

Նույն աղմկարարները վստահ էին, որ 2017-ի նոյեմբերին համայնքի ղեկավար է ընտրվելու Շատինի գյուղապետը՝ ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Տիգրան Խուդոյանը:

Վստահը՝ վստահ էին, բայց համայնքի մյուս գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ հարյուրավոր շատինցիներ (հետո ընտրությամբ պարզվեց), ուշադիր հետեւելով շատինցի «ակտիվիստների» եւ նրանց առաջնորդի գյուղապետական մեկ տարվա գործունեությանը, հասկացան, թե իրենց բնակավայրերին ինչ է սպառնում, եթե գյուղապետ ընտրվի Խուդոյանը: Հասկացան եւ գյուղապետի՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու առաջադրեցին Քարագլուխ գյուղի ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Որքան մեծ եղավ Շատինի «ակտիվիստների», գյուղապետ, ՀՀԿ-ի, մարզի կառավարման-վարչական, ֆինանսական, տնտեսական, պատժիչ մարմինների, դեմքերի պաշտպանությունը վայելող Տիգրան Խուդոյանի եւ նրանց թիկունքում գործող լիբանանցի գործարար Հովհաննես Ստեփանյանի, նրա «Գեղաստղ» կազմակերպության՝ Թալինի կաթնաղբյուրցի տնօրեն Տիգրան Եղոյանի զարմանքը, երբ 2017թ. նոյեմբերի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարավ Արթուր Ստեփանյանը: Նրանց բոլորի հաշիվները խառնվեցին։ Հատուկ ընդգծենք, որ այս ընտրության արդյունքները ոչ միայն ճանաչվել են, այլեւ որեւէ ձեւով չեն բողոքարկվել։

2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։ Մտել են, բայց շատինցի «ակտիվիստներն» այդպես էլ նորընտիր համայնքապետին, ավագանուն թույլ չտվեցին անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը եւ ներս մտնել Շատին՝ համայնքապետարանի շենք: Թքած ունենալով օրենքների եւ կայացած ընտրությունների վրա, առանց ավելորդ ամաչկոտության հայտարարեցին, թե համայնքի ղեկավար պետք է լինի միայն շատինցին, եւ որ մեկ ուրիշին թույլ չեն տա մտնել Շատինի գյուղապետարանի շենք (ըստ օրենքի՝ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը), եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նրանց ձեռքից բռնած բերեն համայնքապետարան:

Թվում էր, թե ընդամենը մի խումբ «դժգոհներ» երկար ժամանակ չէին կարող կաթվածահար անել նորաստեղծ համայնքի աշխատանքները, բայց պարզվեց՝ «բողոքավորները» շատ ավելի համառ են, հեռուն գնացող անձնական-խմբային նպատակներ ունեն։ Երկու Տիգրաններ՝ Խուդոյանը եւ Եղոյանը, փոխեփոխ սկսեցին հայտնվել առաջնագծում։ Նպատակների թվում էր տիրանալ Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող «Արատեսի դպրական կենտրոնի»՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին պատկանող, պետական սեփականություն հանդիսացող տարածքին:

Դժվար է ասել, թե ինչու են նրանք համոզված, որ շատինցիների այս խումբն ավելի մեծ իրավունքներ ունի, քան համայնքի մյուս բնակավայրերի բնակիչները, այսուհանդերձ, նրանց «պայքարը» եկավ եւ հասավ այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին, եւ հանկարծ ՀՀԿ-ականները դարձան «ակտիվ հեղափոխականներ», իրենց ներկայացրին որպես տուժածներ, իսկ ահա ընտրված համայնքապետին՝ ՀՀԿ-ական թալանչի, եւ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանից օգնություն աղերսեցին: 2018-ի թավշյա, սիրո եւ համերաշխության, Հայաստանով մեկ օրինականության հաստատման հեղափոխությունից հետո կրքերը պիտի հանդարտվեին, Շատինի փողոցը դառնար բանուկ-երթեւեկելի, եւ համայնքի խնդիրները ձեւակերպվեին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով որոշված կարգով, համայնքապետարանի ավագանու կողմից, հրապարակային, ստանալով բնակիչների, մարզպետարանի, կառավարության աջակցությունը՝ լուծումների փուլ մտնեին։ Այսպես պիտի լիներ հանրապետությունով մեկ։ Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա այն մինչ օրս որեւէ հստակ լուծում չի տալիս այս խնդրին, համայնքապետարանը շարունակում է գործել «փողոցում», անհասցե։

«Ակտիվիստները» իրենց կեղծ բողոքներով եւ անհասկանալի պահանջներով՝ գրեթե մեկ տարի փորձում են կաթվածահար անել մի ամբողջ համայնքի աշխատանք: Համայնք, որի վարչական տարածքը կազմում է շուրջ 47663 հա, որտեղ գտնվում է Եղեգիսի հրաշալի կիրճը, որը միշտ գրավել է տարբեր գործարարների ուշադրությունը։

Ինչպե՞ս կարող է պետությունը մի խումբ «համառների» թույլ տալ՝ խաթարել տասներկու գյուղից բաղկացած համայնքի աշխատանքները: Խնդիրը պետք է արագ եւ հստակ լուծում ստանա: Տեղացիները պատմում են, որ Շատինի բողոքավոր նախկին գյուղապետը փողոց է դուրս բերում միայն իր ազգականներին, այն էլ՝ ոչ բոլորին՝ նրանց, ում նպաստառու է դարձրել, եւ նաեւ մի քանի ուսանողի ծնողների, որոնց երեխաների ուսման վարձի վճարման հարցում այս կամ այն չափի աջակցություն է ցուցաբերել, իսկ գործարար Տիգրանը՝ իր կազմակերպության մեկ-երկու աշխատողների:

Տիգրանները եւ նրանց հովանավորյալները ոչ միայն Եղեգիս համայնքի, այլ նաեւ շատինցիների գերակշիռ մասի աջակցությունը չեն վայելում, բայց տիրապետում են լրատվական որոշակի գործիքների, ունեն հովանավորներ եւ կարողանում են «գրագետ աղմկել»՝ լուրեր տարածելով, թե իրենց «հարցին» դրական լուծում է խոստացել-սպասվում՝ շրջանառելով տարբեր անուններ:

Նրանք դեռ հույս ունեն, որ կան ուժեր, որոնց աջակցությամբ արտահերթ ընտրություններ կպարտադրեն համայնքին, կօգնեն գալ իշխանության, տիրություն անել համայնքում, այդպիսով՝ նաեւ Հերմոնում: Այժմ իրենց «պայքարին» տալով «հեղափոխական» բնույթ, մանիպուլացնելով լրատվամիջոցներին՝ հույս ունեն, որ իրենց զավթողական ծրագրերում կարժանանան կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը:

Տիգրան Եղոյանը համայնքի բնակիչ էլ չէ, իսկ Տիգրան Խուդոյանը, որ իրեն ներկայացնում է իբրեւ Եղեգիս համայնքի բնակչության շահերի պաշտպան, իրականում ներկայացնում է ընդամենն իր «ակտիվիստներին», գործարար հովանավորներին:

Նրանց տարածած զրպարտանքները Եղեգիսի հէկ-երի սեփականատերերից, հողատեր զավթիչերից, բարձրաստիճան զինվորական Հովիկ Օհանյանից եւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հանկարծ անցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հասցեին, այն դեպքում, երբ ոչ միայն Աշոտ Բլեյանի կողմից հայտարարված է, այլեւ փաստ է, որ Բլեյանը, նրա որեւէ մերձավոր Եղեգիսի կիրճում, Հերմոնում, թե իրավահաջորդ Եղեգիսի համայնքում, Արատեսում որեւէ սեփականություն, շինություն, հող, բիզնես, «փայ» չունեն, ո՛չ Բլեյանի, ո՛չ որեւէ մեկի անունով: Եթե որեւէ մեկին հայտնի է այլ տեղեկություն, մենք անաչառ կսկսենք լրագրական հետաքննություն։

Կեղծ լուրեր տարածելով, ոչնչի առաջ կանգ չառնելով, ճանապարհները փակել-բացելով, ահաբեկելով-շանտաժով, երկարաժամկետ կազմալուծելով Եղեգիսի ավագանու, համայնքապետի գործունեությունը, ինքնիրավչությամբ պետական մարմինների եւ պետական անձանց առաջ հանդես գալով՝ նրանք ձորի, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները եւ դրանց մեղավորներին թողել, հիմա էլ միայն թիրախ են դարձրել պետական սեփականությունը, փորձում են կանխել Արատեսում պետական սեփականություն դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի կառուցումը:

Ֆիզիկական ակտիվությամբ եւ վիրտուալ «ֆեյքերով» փորձելով ստեղծել տպավորություն, թե իրենք շատ են, ցանկանում են անձնական խնդիրներ լուծել՝ հավակնելով այլ, պետական կազմակերպության տնօրինման տակ գտնվող, նպատակային օգտագործման համար նախատեսված տարածքին։ Արատեսը Հերմոն գյուղի մի մասն է միայն, Արատեսում դպրանոց-կրթահամալիր ստեղծելու մասին բոլոր փաստաթղթերն առկա են: Այստեղ պեղումներ անելու անհրաժեշտություն չկա: Հիմա ոչ թե գոռգոռացողների առաջ տեղի տալու, Արատեսի ծրագիրը տապալելու, համայնքի աշխատանքները հաթվածահար անելու, այլ կոնկրետ քայլ կամ քայլեր անելու ժամանակն է:

Այս աղմկարարներից ով ով է, կիմանաք շատ շուտով։

Արատեսի դպրական կենտրոն, դպրոց բնության գրկում
Տեղեկանք

1989-ին Հայաստանի կառավարությունը նախկինում ադրբեջանաբնակ Կզլգյուլը՝ իրականությունից կտրված-բարձունքում ծվարած, անճամփա-անմարդաբնակ, հանձնել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ Արատեսի դպրական կենտրոն կառուցելու համար: Կրթահամալիրի դիմումով, ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 29-ի, № 636-Ն որոշմամբ դադարեցվել է կրթահամալիրի իրավունքը Արատեսի հողերի մեծ մասի նկատմամբ՝ թողնելով միայն դպրական կենտրոնի նախագծով կառուցապատման տարածքը՝ կրկին պետական, ներգրավված կառավարության նույն որոշումով հաստատված, Վայոց Ձորի մարզի, Հերմոնի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում։ Նույն որոշումով Հայաստանի կառավարությունը պարտավորեցրել է.

ա) պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման հրապարակային սակարկությունների պայմաններում ներառել հաղթողի (հաղթողների) կողմից դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհի կառուցման, ինչպես նաեւ կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու պարտավորությունները.

բ) կրթահամալիրի զբոսաշրջային, արահետներով, անցուղիներով զբաղեցված տարածքները չընդգրկել օտարվող հողամասերի կազմում: Նշված պայմանի անհնարինության դեպքում սահմանել պարտադիր անվճար սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին պարտավորեցրել է ապահովել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:

2004թ. հունվարի 13-ի համաձայնագրով, Հերմոն համայնքի ղեկավարը ստանձնել է

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի պահակային պահպանություն՝ որպես միասնական տարածք.

• Արատեսում օտարման կամ վարձակալության հրապարակային սակարկության պայմաններով հաստատել, որ հողերի սեփականատերը (վարձակալը) Արատեսում կառուցապատման նախագծերը համաձայնեցնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հետ.

• Կրթահամալիրի հանձնած հողերի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից՝ Արատեսի դպրական կենտրոնի տարածքը շրջանցող ճանապարհների կառուցում

Հ.Գ. - Այժմ, երբ կրթական կենտրոնի կառուցման աշխատանքները վերականգնվել են, երբ հրապարակված օրացույցով ամեն շաբաթ կրթահամալիրի դպրական կենտրոնում պատանիների-ուսուցիչների, խմբերը, ոչ միայն սեբաստացի, Արատեսում մասնակցում են կենտրոնի նորացման աշխատանքներին, երբ հրապարակված է դպրական կենտրոնում շուրջտարյա գործունեության` ճամբարների-ստեղծագործական հավաքների օրացույցը, եւ այս բոլորին կարող է հետեւել յուրաքանչյուրը դպրական կենտրոնի բլոգում, կրթահամալիրի հայտնի կայքում, ի՞նչ են որոշել Տիգրանները։ Կա՞ ներհամայնքային համաձայնության հնարավորություն, թե՞ ժամանակներն այսպիսին են, որ ոմանց թվում է, թե փաստերը ոչինչ են, եւ կարեւորը բարձր բղավելն ու փաստերը նենգափոխելն է, եւ եթե անդադար բղավեն, թե Բլեյանն Արատեսում, Արատեսի մոտ սեփականություն ունի կամ ՀԷԿ ունի, դրանից իրականությունը կփոխվի, կամ գոնե ժողովուրդն իրենց կհավատա:

Եթե մարդուն կեղծ եւ շինծու մեղադրանքներ են ներկայացնում, դրա համար հաստատ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի շատինցի «հեղափոխականների» վիրուսը երկրով մեկ չտարածվի:

Շատինցիները, ինչպես նաեւ համայնքի մյուս գյուղերի բնակիչներից ոմանք, ասում են, որ եթե շատինցի պարտված ՀՀԿ-ական գյուղապետը կանգ չառնի, չսթափվի, ապա ստիպված են լինելու հրապարակել Տիգրան Խուդոյանի գործունեությանը վերաբերող որոշ հետաքրքիր, անգամ շատ հետաքրքիր փաստեր:

Աշոտ Բլեյանը հեռանկարային ծրագիր է շարունակում իրականացնել: Մենք հիմա մի փուլում ենք, որ ինչպես 1989-1990-ին, պիտի պետական, համայնքային, մասնավոր մակարդակով աջակցենք դպրական կենտրոնի կառուցմանը-կայացմանը՝ որպես միջազգային բաց համահայկական բնապահպանական, հայրենագիտական, ազգագրական, մշակութային, ռազմամարզական, մասնագիտական ուսուցման, այլ ուսումնական նախագծերի շուրջտարյա գործող կենտրոն, որը նոր աշխատեղեր կապահովի նաեւ Եղեգիսի բնակիչների համար։

Սա, կարելի է ասել, քննություն է նոր կառավարության համար՝ մարզերում տիրող իրավիճակին տիրապետելու, տեղական իշխանիկների ախորժակը զսպել կարողանալու (կամ՝ չկարողանալու) շուրջ յուրատեսակ թեստ։ Այստեղ արդեն քայլը կառավարությանն է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am