«Մոխիր». աշխարհում առաջին լիամետրաժ ֆիլմը համշենահայերի բարբառով
2016 թվականին «NAZARFILM studio» կինոընկերությունը սկսել է համշենահայերի բարբառով առաջին լիամետրաժ, գեղարվեստական՝ «Մոխիր» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմի ստեղծման գաղափարի հեղինակը Հակոբ Բարսիկյանն է, ռեժիսորը՝ Եֆրեմ Նազարովը։
Ֆիլմը նկարահանվում է Զորիկ Քեշիշյանի՝ «Մահվան դատապարտվածների պարը» ստեղծագործության հիման վրա։

Ֆիլմը պատմում է, թե ինչպես՝ 1915 թվականին, հասարակ գյուղացիները զենք վերցրեցին ձեռքները եւ պաշտպանեցին իրենց տունը, եւ շնորհիվ նրանց խիզախության եւ հայ ֆիդայինների անձնվերության փրկվեցին հազարավոր կանայք, երեխաներ եւ ծերեր։
«Ֆիլմի նպատակն է հիշեցնել, որ համշենահայերը մեծ հայկական համայնքի մի մասն են։ Երկար տարիներ համշենցիների մասին չի խոսվել, եւ ֆիլմը կծառայի այդ թեմայի ծավալմանը։ Ֆիլմը ցույց կտա, որ հայերը ոչ թե պարզապես փախել են կամ գլխակորույս լողալով անցել Սեւ ծովի մյուս ափը, այլ կազմակերպել են ինքնապաշտպանություն, ցույց տալով, որ չեն պատրաստվում հանձնվել»,– ասել է ֆիլմի ռեժիսորը։

Նրա խոսքերով, մինչ օրս թուրքիայի համշենահայերը մի քանի կարճամետրաժ ֆիլմեր նկարել են, սակայն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ բարբառով, որով խոսում են հարյուր հազարավոր մարդիկ, առաջին անգամ է նկարահանվելու։ Ֆիլմի լսարանը չի սահմանափակվելու համշենահայերով. Ֆիլմը կթարգմանվի եւ ենթագրերը կլինեն հինգ լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն)։
Ֆիլմի մոտավոր բյուջեն կազմելու է 35 միլիոն ռուբլի։ Ֆիլմի նկարահանումները հովանավորում է Համշեն բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաեւ անհատ համշենահայեր։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2018 թվականին։
Համշենցիները հայերի էթնիկ ենթախումբ են՝ բնակեցված սեւծովյան ափի Թուրքիայի հյուս–կենտրոնական մասի Սամսուն նահանգից՝ մինչեւ Ռուսաստանի հարավ։
Այսօր միայն Ռուսաստանում 300-500 հազար համշենահայ է ապրում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա