Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այդ մասին որոշումը հաստատվեց գործադիրի հուլիսի 19-ի նիստում:
Ըստ հիմնավորման, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 մլն հատ դրոշմապիտակներ: Կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 մլն հատ դրոշմապիտակներ:
Կանխատեսման համար հիմք են հանդիսացել հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ավելացումը, 2017 թվականի ընթացքում դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի տրամադրման գործունեության փաստացի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պահանջարկի վրա հավանական ստվերի կրճատման ազդեցությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից