Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի
Հայաստան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված

Աղիքային վարակների որոշակի ակտիվացմամբ պայմանավորված այս օրերին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված: «Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ չնայած դրան, ամենևին խուճապի կարիք չկա:

«Ամառային սեզոնը՝ տարվա տաք ժամանակահատվածը, նպաստավոր է աղիքային վարակների արձանագրման տեսանկյունից: Այս գործընթացն օրինաչափ է, և դրան համահունչ, այս փուլում աղիքային վարակների որոշակի ակտիվացում է նկատվել: Օրինակ, սննդային գործոնով պայմանավորված այդ հիվանդությունների թեթևակի աճ նկատվեց, ինչի մասին վկայեց Գուլիվեր մանկապարտեզի սաների շրջանում տեղային բռնկումը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Ինչ վերաբերում է աղիքային վարակների հիվանդացության ընդհանուր վիճակագրությանը և արձանագրված դեպքերին, ապա, ըստ մասնագետի, ներկայում իրավիճակը կարելի է դիտարկել կայուն՝ ոչ նվազման միտում կա, ոչ աշխուժացման: Այսինքն՝ գոյություն ունի այն իրավիճակն, ինչն արձանագրվեց Հայաստանում հունիսի վերջին: Լիանա Թորոսյանը նշեց, որ լաբորատոր հետազոտությունների և իրենց մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ, մասնավորապես, էնտերովիրուսների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Եվ Ռուսաստանում ավելի շատ բերովի դեպքերի աճի միտում կա, քան տեղայինի:

«Այս փուլում Ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված է աշխատում, ոչ ոք դա չի հերքում , բայց պետք է ընդգծել, որ այն հանրապետությունում միակ մասնագիտացված կառույցն է, որտեղ ունենք Երևանից և այլ մարզերից դիմող հիվանդներ: Խուճապի կարիք չկա, սա սեզոնային բնականոն ընթացք է որոշակի առանձնահատկություններով: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հետևել անհրաժեշտ կանոններին, ապա ռիսկի գործոնը կնվազեցնենք: Ի դեպ, հիվանդացության 80 տոկոսը երեխաներն են, առավել խոցելի են մանկահասակ երեխաները՝ 0-6 տարեկանները: Այն բոլոր հորդորները, որ Առողջապահության նախարարությունը հնչեցնում է, պետք է խստորեն հետևել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով, աղիքային վարակները դիտվում են որպես հիգիենայի կանոնների չպահպանման, կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Շատ նպաստավոր գործոն է մրգերի, բանջարեղենի ոչ ճիշտ լվանալը, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը չլվանալը, պատշաճ մակարդակով հիգիենային չհետևելը: Այս ամենը կարող է աղիքային վարակների հիմք հանդիսանալ: Խորհուրդ է տրվում փողոցային առևտրի կետերից սննդամթերք և խմիչք գնելը նվազեցնել, հրաժարվել փափուկ պաղպաղակից, սնունդն անհրաժեշտ է պատրաստել փոքր չափաբաժիններով, որպեսզի այն մեկ ուտելուց սպառվի, սառնարանում պետք է տարանջատել կիսաեփ, եփած և հում սննդամթերքը: Դրանք պետք է պահել փակ տարաներում, և, իհարկե, միրգը, բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով:

Վարակների հետ կապված մեկ այլ խնդիր է դեկորատիվ ջրավազաններում լողալն, ինչն արգելվում է: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ փակցված են լողալ արգելելու մասին ցուցանակներ: Դրանից բացի, աշխատելով տարբեր կառույցների, հաստատությունների հետ, պարբերաբար, բացատրական աշխատանք է տարվում:

Լիանա Թորոսյանը նշեց, որ խնդիրը կա, ինքն անձամբ ականատես է եղել, երբ երեխաները, ծնողի թույլտվությամբ, լողում են դեկորատիվ լողավազանում: Նա հիշեցրեց, որ աղիքային վիրուսները երկար ժամանակ մնում են շրջակա միջավայրում: Այն վայրերում, որտեղ լողն արգելված է, պետք չէ երեխաներին թույլատրել լողալ: