Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում
Երկրագնդում հայկական ամենամեծ՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կրկին կուրախացնի Երևանյան հանդիսատեսին իր խիտ համերգային ծրագրով: Հուլիսի 27-ին Օպերային թատրոնի բեմը կլցվի ակադեմիայի հարյուրավոր սաներով ՝ նոր ու բազմաժանր « Դարաշրջան» ծրագրով:
Արվեստի մյուս կարևոր իրադարձությունը ՝ «Դվին 2018» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կազմակերպվում է Ակադեմիայի կողմից, նպատակ է հետապնդում բացահայտել նոր անուններ և կերտել նրանց համար բեղմնավոր պարային ճանապարհ:
Մրցույթի մեկնարկը տրված է, իսկ արդյունքները կամփոփվեն օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մայրաքաղաքի պարասեր հասարակությունը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում սիրված Ակադեմիայի բոլոր նախաձեռնություններին:
Ինչպես միշտ Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիան իր երախտագիտությունն է հայտնում գործունեության մշտական գլխավոր աջակից Դվին արտադրական կազմակերպությանը ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա