Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, եւ 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են:
Ժամը 02.40-ին ստացվել է մեկ այլ հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն եւ «աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որոնք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են նշված հասցեում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 23.45-ին, Կողբի 1-ին փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Սարգիս Ս.-ն իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Մնացական Ռ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին, Սարգիս Ս.-ն ներկայացել է բաժին եւ հայտնել, որ նշված վիճաբանության ժամանակ Մնացական Ռ.-ն դանակով հարվածել է իր ձեռքին՝ պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից