Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ
Հին Երևանի ճարտարապետությունն ու կոլորիտը հազվագյուտ ու պահանջված արժեքներից են մեր քաղաքում: Հանրապետության 30 հասցեն այդ հազվագյուտ վայրերից է: «Քաղաք» պանդոկի շենքը 1880-ական թվականներից է պահպանվել:
Քաղաքի կենտրոնում գտնվող այդ կառույցը մշտապես եղել է քաղաքի լավագույն կոլորիտային վայրերից մեկը: Այդ համբավը մինչև հիմա է մնացել, ավելի ճիշտ՝ պահպանել են «Քաղաք» պանդոկում: Արտաքին ճարտարապետական տեսքից բացի նաև ներքին շատ ինքնատիպ միջավայր ունի «Քաղաք» պանդոկը, որն իր այցելուներին անընդհատ ձգելու մի քանի պատճառ ունի: Առաջին հետաքրքիր տպավորությունը ներքին ձևավորումն ու կահավորանքն են թողնում՝ հայկական գույներ ու նախշեր՝ գորգերով ու որմնապատկերներով, հայկական ավանդական կենցաղը ցույց տվող պարագաներով: Այնպես որ, եթե ուզում եք արտերկրից եկած կամ մեր երկրում ապրող որևէ մեկին ցույց տալ, կամ ինքներդ ճանաչել, թե ինչպիսին էր դարասկզբի Երևանը, ուրեմն հանգիստ կարող եք գալ այստեղ: Հաջորդ ու շատ կարևոր պատճառը. եթե ուզում եք ճանաչել ու ճաշակել հայկական և կովկասյան ժողովուրդների ամենահամեղ ուտեստները և առատորեն վայելել այն, ուրեմն անպայման արժե գալ «Քաղաք» պանդոկ:
Խոհանոցային արվեստը բավական բարձր մակարդակի վրա է այստեղ՝ սկսած թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքների կիրառումից մինչև մեծ սիրով ու որակով բազմազան ուտեստների պատրաստումը: Կարելի է պարզապես գնալ, եթե ուզում եք ողջ օրվա հոգնածությունից ու բացասական էներգիայից ազատվեք. շատ դրական ու հանգստացնող աուրա ունի «Քաղաք» պանդոկը:
«Քաղաք» պանդոկում կարող եք նաև շատ հետաքրքիր անցկացնել հատուկ միջոցառումներն ու կորպորատիվները: Պանդոկի մեծ սրահը կարող է ընդունել մինչև 90 անձի: Իսկ առանձնացված սրահներում կարող եք կազմակերպել ձեր ընտանեկան կամ ընկերական հավաքույթը՝ դարձյալ ջերմ մթնոլորտում, համեղ ու առատ սեղանի շուրջ, ժողովրդական երգերի կատարումների ներքո:
Եվ շատ կարևոր փաստ. «Քաղաք» պանդոկում գները շատ ավելի մատչելի են, քան շրջակա այլ ռեստորաններում կամ պանդոկներում:
Այստեղ ամեն ինչ արվում է շատ սիրով: Նույնպիսի սիրով ու անվճար կառաքեն նաև ձեր պատվիրած ընթրիքը, լանչը կամ նախաճաշը: Ճաշացանկին և գներին կարող եք ծանոթանալ «Քաղաք» պանդոկի ֆեյսբուքյան էջում:
Քաղաք պանդոկի ճաշատեսակները վայելելու համար զանգահարեք՝ 010 567070:
Մի խոսքով՝ եթե ուզում եք հաճույք ստանալ կերակուրից, խմիչքից, լավ երաժշտությունից, լավ սպասարկումից ու մթնոլորտից, և այն էլ՝ մատչելի գնով, ապա համեցեք «Քաղաք» պանդոկ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից