«Սպայկա»-ն պետբյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրեական գործ
2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:
Ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296 դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:
Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից