Արարատ Միրզոյանը, որ դեմ էր 1-ին փոխվարչապետի ինստիտուտին, այժմ այդ «բարիքներից» է օգտվում
«Հրապարակը» գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»:
Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց:
Միրզոյանը, հիշեցնենք, դեմ էր նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտին, որի «բարիքներից» այժմ օգտվում է, իսկ ժամանակին քննադատում էին, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար «ստեղծված» պաշտոն է, որից պետք է օրենսդրորեն հրաժարվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից