Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան մոտ 15 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ խոսքը 700 միլիոն դրամի տնտեսման մասին է:
Նախարարը վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի, ինչի ուղղությամբ անընդհատ աշխատում են:
«Միևնույն ժամանակ խնդրում եմ ու կոչ անում մեր բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, որ իսկապես արդարացնեն իմ ու մեր քաղաքացիների վստահությունը իրենց նկատմամբ, և կանխարգելել հիվանդություններն ու թույլ չտալ, որ դրանք զարգանան ու ավելի խորանան: Մենք պետք է արմատական փոփոխությունների ենթարկենք առողջության պահպանման առաջնային օղակը»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Նա հավելեց, որ կմտածեն մեխանիզմներ, որ բժիշկների փոխհատուցումը լինի ոչ թե մարդաշնչով, այլ արդյունքների ու կատարողականի վրա հիմնված: «Ուզում եմ՝ ավելի զգոն լինեք և ձեզ վրա դրված պարտականությունը կատարեք պատվով»,-ընդգծեց նախարարը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից