Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:
«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:
«Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»,-ասել է նա:
Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից:
«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին: Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում:
«Մեզ համար շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարեւոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, եւ ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ:
«Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար: Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից