ՀՀ-ում ՃՏՊ-ների քանակն ավելացել է գրեթե 2 անգամ
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության՝ մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանությունը մեղմացրել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականությունը: Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին: Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, և վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն:
ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26-ը զոհ, 409 վիրավոր:
Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 349, զոհերի թիվը՝ 24 և վիրավորներինը՝ 541:
Մինչդեռ 2017թ. ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր:
Իսկ ահա հուլիսի 1-ից մինչև 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր:
Դեռ պարզ չէ՝արդյո՞ք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ և վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթևեկության կանոնների պահպանմանը հետևելը:
Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետևանքով՝զոհերի թվի աճն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից