Ի վերջո ո՞վ կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլեւս անհնար է դիմադրել:
Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին):
Սակայն շատ ավելի ուշագրավ էր Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Մենք զրուցեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ:
Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ, Գալստյանը պատասխանեց. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»:
Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից