Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է
Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերը վերաբերում են և՛ մեծահասկաներին, և՛ երեխաներին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից