Հայուհին ու ադրբեջանուհին մի բեմում կատարել են «Սարի աղջիկ» երգի իրենց տարբերակները (տեսանյութ)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում մի բեմի վրա ելույթ են ունեցել Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող երգչուհիները՝ կատարելով հայկական «Սարի աղջիկ» երգի իրենց տարբերականը:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հայուհի Աննա Բադալյանն ու ադրբեջանուհի Նարգիլա Մեյտովան «Սարի աղջիկ»-ը կատարել են դուդուկահար Իվանե Մկրտչյանի, ինչպես նաև վրացական Iriao էթնո ջազ խմբի նվագակցությամբ:
Նրանք երգել են՝ իրար հաջորդելով. Մեյտովան առաջին նախադասությունը երգել է ադրբեջաներեն, հետո շարունակել է Բադալյանը՝ արդեն հայերեն:
Հավելենք, որ KavkazJazzFestival-2018-ը մեկնարկել է հունիսի 7-ին: Դրան մասնակցում են ջազմեններ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Փառատոնի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում ջազի տարածումն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա