«Պրիլեպինի եւ Սողոյանի»՝ ընկերության մասին ֆիլմը կցուցադրվի Կաննում
Ռուս ռեժիսոր Պյոտր Դիկարյովի եւ պրոդյուսեր Արթուր Սողոյանի «Գայլեր» ֆիլմը կներկայացվի միջազգային փառատոններում, այդ թվում՝ Կաննի փառատոնում։ Այս մասին հաղորդել են ֆիլմի հեղինակները՝ փետրվարի 27-ին, Նովոսիբիրսկում կազմակերպված փակ ցուցադրության շրջանակներում։
Ֆիլմի սյուժեն կառուցված է երկու ընկերների կյանքի պատմության շուրջ՝ ռուս Դմիտրիի եւ հայ՝ Ռուբիկի։ Ռուբիկի դերը ֆլիմում մարմնավորում է պրոդյուսեր Արթուր Սողոյանը, իսկ Դմիտրիի դերը՝ Զախար Պրիլեպինը։
Ռեժիսոր Պյոտր Դիկարյովի խոսքերով՝ հատկապես հետաքրքիր է Կաննի փառատոնի հասարակության արձագանքը ֆիլմին, քանի որ նրանց համար Պրիլեպինի կերպարը (ռուս հրապարակախոս, այժմ ծառայում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության բանակում, մայորի կոչում ունի) կարծես «կարմիր կտոր լինի ցուլի համար»։
«Գայլերի» նկարահանումները ավարտվել են 2016 թվականին։ Նրանց մի մասը արվել են Նովոսիբիրսկում, մյուս մասը՝ Հայաստանում։ Մեծ էկրաններ ֆիլմը դուրս կգա 2017 թվականին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա