ABBA խմբի փոխարեն բեմ դուրս կգան նրանց հոլոգրաֆիկ նմանակները
Շվեդական ABBA խումբն այլեւս ելույթ չի ունենալու: Ագնետա Ֆելտսկոգի, Բյորն Ուլվեուսի, Բենի Անդերսոնի եւ Աննի-Ֆրիդ Լինգստրադի փոխարեն բեմում կհայտնվեն նրանց հոլոգրաֆիկ նմանակները, հաղորդում է Daily Star-ը՝ վկայակոչելով խմբի ներկայացուցչին:
«Նրանք հանդես չեն գալու որպես խումբ», — ասել է զրուցակիցը: Նոր երգերը կկատարվեն առանց նրանց անմիջական մասնակցության: Առաջիկայում վիրտուալ շրջագայություն է նախատեսվում:
Ապրիլի վերջին 35-ամյա դադարից հետո ABBA-ն հայտարարեց երկու նոր երգերի թողարկման մասին: Երգերից մեկը՝ I Still Have Faith In You անվանումով, դեկտեմբերին հեռուստատեսությամբ կհնչեցնեն:
«Միգուցե, մենք արդեն շատ մեծ ենք, բայց երգը նոր է»,- ասել են երաժիշտները, գրում է Lenta.ru-ն:
Խմբի պաշտոնական վերջին ելույթը կայացել էր 1982-ին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա