Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին
ՌԴ հայտնի մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն, հասարակական և քաղաքական գործիչ Ալինա Կաբաևայի բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ու նրա թատրոնին, գրում է kp.ru-ն:
«Մենք ցանկանում ենք ոտքի հանել թատրոնը: Հիմա փորձում ենք ներդրողների ներգրավել: Օրինակ՝ Ալինա Կաբաևայի հիմնադրամն օգնում է Արմեն Բորիսովիչին, ինչի համար շնորհակալ ենք: Նրանք Ջիգարխանյանի հետ վաղուց են ընկերություն անում: Հիմնադրամը գումարներ է հատկացնում նոր բեմադրությունների համար»,- պատմել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Աղբյուրը հավելում է, որ հիմնադրամի մամուլի քարտուղարը հաստատել է Սողոմոնյանի խոսքերը:
«Ալինա Կաբաևայի հիմնադրամն իրոք օգնել է Ջիգարխանյանի թատրոնին բեմադրություններ կազմակերպելու հարցում:
Բայց մենք դա արել ենք ոչ նրա համար, որ այդ մասին գրվի: Մենք դա չենք հրապարակայնացնում»,-ասել է մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ իրենից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունից հետո 82-ամյա դերասանը հայտարարել էր, որ նախկին կինը խաբեությամբ վերցրել է իր ամբողջ գումարն ու 3 մոսկովյան բնակարանները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա