Վանի կուսական գեղեցկուհին. թուրքական կայքը՝ Կտուց կղզու մասին (լուսանկարներ)
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հատուկ անդրադարձ է կատարել այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նշանավոր Կտուց կղզուն, որն այսօր անվանվում է Չարփանաք: Ըստ թուրք լրագրողի՝ Կտուց կղզին Վանի կուսական գեղեցկությունն է և հատկապես հրաշալի է գարնանային այս եղանակին:
Նախկինում ամբողջովին հայերով բնակեցված կղզին գտնվում է Վանի նահանգի Տուշպա շրջանի տարածքում՝ Վանա լճի հյուսիս-արևելյան հատվածում:
Թեև Վանի խորհրդանիշերից մեկը համարվում է Աղթամար կղզին՝ իր Սուրբ Խաչ վանքով՝ Կտուց կղզին նույնպես ամեն տարի հյուրընկալում է բազմաթիվ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների:
Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ իրենց ձկնորսական նավերով ման են տալիս զբոսաշրջիկներին լճում, ինչն էլ գյուղացիներից շատերի համար եկամտի կարևոր աղբյուր է դարձել:
Կղզու մոտակայքի գյուղերից մեկի բնակիչ Ֆևզի Յըլդըրըմը շեշտել է, որ հյուրերը հատկապես հիանում են կղզու վանական համալիրի գեղեցկությամբ:
Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը:
Հայտնի է, որ մինչև 20-րդ դարի սկիզբ այստեղ գործել են հյուրանոցներ ու օթևաններ, որոնք կոչվում էին «Դրսի տունք» և կառուցված էին լճափին։ Կղզին, սակայն, ամայացել է Հայոց ցեղասպանությունից հետո:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա