Ոչ միայն լավ սիրեկան (Տեսանյութ)
Վենետիկում բացվել է Կազանովայի առաջին թանգարանը: Տեղը պատահաբար չէ ընտրված: Հենց Վենետիկի Մելպիեռո փողոցում է ծնվել Ջակոմո Կազանովան:
Թանգարանի տնօրեն Անդրեա Կոսենտինոն վախվորած ասում է, թե իրենք ցանկացել են փոխել Կազանովայի մասին պատկերացումները, որը, ըստ հնուց եկող զրույցների 120 կնոջ սիրտ է կոտրել: Հասկանալի է, թե ինչ մտավախություն ունի տնօրենը: Նա սարսափում է, որ կանանց տարատեսակ կազմակերպություններ իրենց տարատեսակ մեղադրանքներ կներկայացնեն, երբ աշխարհը, իբր պայքարում է կանանց նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունների դեմ:
«Մենք պետք է կանգ առնենք եւ վերագնահատենք նրա դերը: Արտերկրում նրա մասին իմանում են արդեն դպրոցում: Իտալիայում դա ավելի բարդ է: Նա ոչ միայն սիրեկան է եղել: Նա մեծ գիտնական է, մեծ մարդ՝ օժտված հատուկ տաղանդով: Հենց սա է պետք բացատրել մարդկանց: Մենք ցանկանում ենք, որ այս անձը բացահայտվի ամբողջովին»,- ասել է թանգարանի տնօրենը:
Մահանալիս Կազանովան ասել է. «Ես ապրեցի այնպես ինչպես փիլիսոփա, իսկ մահանում եմ ինչպես քրիստոնյա»: Նա ապրեց 73 տարի:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա