Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ հինգշաբթիի արարողությունները
Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում վաղ առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը, որի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից ընթերցվեց Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Հայրապետի «Օրհնեալ է Ամենասուրբ» աղոթքը:
Այնուհետև կատարվեց Միջօրեի ժամերգությունը և ապա Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» ճառը: Իսկ հավարտ Սուրբ Պատարագի փակվեց Ավագ Ս. Խորանի վարագույրը:
Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Ոտնլվայի արարողությունը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա