Լուվրը հրաժարվել է «Մոնա Լիզա»-ին այլ թանգարաններում ցուցադրել
Փարիզյան հեղինակավոր Լուվր թանգարանի տնօրինությունը հրաժարվել է շրջագայության ուղարկել աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա»-ն, հայտնում է The Art Newspaper-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը հայտարարել էր, որ կտավը ցանկանում են ցուցադրել այլ թանգարաններում, ու Ֆրանսիայի կառավարությունն այդ հարցն այժմ քննարկում է:
Այնուհանդերձ՝ Լուվրը հրաժարվել է նման առաջարկներից: Ավելին՝ թանգարանի տնօրինությունը նույնիսկ չի պատրաստվում Դա Վինչիի գլուխգործոցը թանգարանի ներսում տեղափոխել մեկ այլ հարկ, որտեղ 2019թ. կայանալու է Դա Վինչիի ցուցահանդեսը:
Նշվում է, որ Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը տեղեկացրել է մշակույթի նախարարին, որ «Մոնա Լիզա»-ն չի կարելի տեղափոխել, քանի որ այն շատ փխրուն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա