Քաշմիրի իշխանություններն արգելել են շքեղ հարսանիքները
Ապրիլից Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգներում շքեղ հարսանիքների անցկացման արգելք կմտցվի՝ հարսնացուի ծնողները 500-ից ավելի մարդու չեն կարող հրավիրել, իսկ փեսացուի կողմից հրավիրյալների թիվը 400 մարդը չպետք է գերազանցի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրանից բացի, հարսանյաց խնջույքի ժամանակ չպետք է 7-ից ավելի ճաշատեսակ մատուցվի, որպեսզի «մթերքների վատնումը» բացառվի:
Շրջանային խորհրդարանի անդամներից մեկն առաջարկել է արգելքը տարածել երկրի ամբողջ տարածքի վրա:
Որոշումը կայացվել է հարսանյաց հանդեսների աղմուկի եւ թափոնի ահռելի քանակի պատճառով քաղաքացիների բազմաթիվ բողոքներից հետո:
Տեղական իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել էին 1984 թվականին, սակայն զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ էին համարել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա