Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Ալավերդի համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Եգիպտոսի հայտնի հավաքածուն առաջին անգամ կներկայացվի արտերկրում Ամուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքները Ռուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է լեհական Creotech Instruments ընկերություն (տեսանյութ) Փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր Մի քանի պատգամավոր ունեն, կեսը երեկ այստեղ էին Մենք պետք է շարունակենք արտադրել եվրոպական ավտոմեքենաներն ու դրանց բաղադրիչները Եվրոպայում Վինիսիուսն ուղղակի կատաղել է` տեսնելով կարմիր քարտը Եմենի հուսիները սպառնացել են «արագ և ցավոտ» պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱլավերդի համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըԵգիպտոսի հայտնի հավաքածուն առաջին անգամ կներկայացվի արտերկրումԱմուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքներըՌուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է լեհական Creotech Instruments ընկերություն (տեսանյութ)Փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՈչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայրՄի քանի պատգամավոր ունեն, կեսը երեկ այստեղ էինՄենք պետք է շարունակենք արտադրել եվրոպական ավտոմեքենաներն ու դրանց բաղադրիչները ԵվրոպայումՎինիսիուսն ուղղակի կատաղել է` տեսնելով կարմիր քարտը Եմենի հուսիները սպառնացել են «արագ և ցավոտ» պատասխան տալ ԱՄՆ-ինՄանչեսթեր Յունայթեդը մոտ ապագայում հնարավոր է նոր մարզիչ ունենաԵրևանում բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանըՇինարարների փողոցի կրպակները կառուցված են համայնքային հողի վրաԴաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բանկերից պարզաբանումներ են պահանջում ԱԲ մոդելների օգտագործման վերաբերյալՀաշմանդամություն ունեցող երեխայի ուղեկցողը կօգտվի անվճար հանրային տրանսպորտից․ ԳրիգորյանՍյունիքի պարեկներն ու ոստիկանները մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)Որ հասցեներում գազ չի լինիԲյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացմանԳալշոյան փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներԱյսօր քաղաքապետարանում ոչ մի տոկոսով աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենումՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի նախագահությամբՆոր շունչ պատմական դիմագծին (տեսանյութ)Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղությանՔննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀաստատվել են հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերըՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրըՊլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում՝ հոկտեմբերի 14-15-ին․ հասցեներՊենտագոնի միջոցով նախազգուշացումներ են ուղարկվել ՈւկրաինայինԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետԾանրամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր երեք մասնակից ունիԸնթացքի մեջ են Քաջարան-Ագարակ և Մեղրին շրջանցող թունելների շինաշխատանքները (ֆոտոշարք)Մեթոդաբանություն, որը խորհրդարաններին կօգնի գնահատել ներառականության մակարդակըՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)Ֆրանսիայում հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել են աննախադեպ կիբերհարձակմանԵրևան քաղաքի ավագանու նիստ. ուղիղ հեռարձակումԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունը (տեսանյութ)Երկու առաջնորդներն էլ ցանկանում են համաձայնության հասնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անելՌեալում պատրաստ են քննարկել տրանսֆերային առաջարկներըՀայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներՀրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհըՀայաստանը աջակցում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր կոնվենցիայի մշակմանըՀայ և թուրք լրագրողները միասին մասնակցելու են երկշաբաթյա ուղևորությանՀայաստանը աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանում ՀՀ դեսպանը քննարկել է մարդասիրական ոլորտում համատեղ քայլերըՆորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերումՄարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի հետագա տարածումը
Բիզնես

Ամուլսարը սկսում է աշխատել․ ե՞րբ կերևան խոստացված միլիոնների արդյունքները

Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում տեղի ունեցավ շահագործման մեկնարկի և առաջին ոսկու կորզման ու ձուլման արարողությունը։ Տարիներ շարունակ քննարկումների, բնապահպանական մտահոգությունների և շինարարության ձգձգումների կենտրոնում հայտնված նախագիծն այժմ մտնում է նոր փուլ։ Կառավարությունն ակնկալում է հարյուրավոր միլիոնների ներդրումային ծրագրից ստանալ զգալի հարկային եկամուտներ, նոր աշխատատեղեր և տնտեսական աճ, իսկ հարակից համայնքների զարգացման համար նախատեսվում են տարեկան միլիոնավոր դոլարների հատկացումներ։ Բայց հանքի աշխատանքի մեկնարկը դեռ պատասխան չէ հիմնական հարցին՝ ինչպե՞ս են այդ խոստումները վերածվելու չափելի արդյունքների Հայաստանի համար։

Կառավարության հրապարակած տվյալներով՝ ծրագրում ներդրվել է շուրջ 750 միլիոն դոլար, որից 150 միլիոն դոլարի վարկերի վերադարձը երաշխավորվել է պետության կողմից։ Բացի այդ, կառավարությունն ունի «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Այսպիսով՝ Ամուլսարի տնտեսական արդյունքը պետք է գնահատվի մի քանի չափանիշով՝ ոչ միայն ընկերության արտադրությամբ ու պետական բյուջե կատարվող վճարումներով, այլև պետության ստանձնած ֆինանսական պարտավորություններով և բաժնեմասից հնարավոր եկամուտներով։ Հայտարարված թվերը հետագայում համեմատելու համար կարևոր է, որ հրապարակվեն փաստացի տվյալները՝ որքան ոսկի է արդյունահանվել, որքան է կազմել վաճառքի ծավալը և քանի աշխատատեղ է ստեղծվել։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք նախնական կանխատեսումները համապատասխանում են իրական արդյունքներին։

Տնտեսական ցուցանիշներից բացի՝ Ամուլսարի ծրագրի կարևոր բաղադրիչներից է համայնքների զարգացման ֆինանսավորումը։ Օգոստոսի 31-ին «Լիդիան Արմենիան», ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ջերմուկի, Վայքի ու Սիսիանի ընդլայնված համայնքները ստորագրել են համայնքային զարգացման համաձայնագիր։ «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի» -ի  հրապարակած տեղեկության համաձայն՝ տարեկան հատկացումների 70 տոկոսը բաշխվելու է Ջերմուկի, Վայքի և Սիսիանի ընդլայնված համայնքների միջև՝ համաձայնագրով սահմանված բանաձևով, իսկ միջոցների տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնելու է հիմնադրամի խորհուրդը։ Խորհրդում նախատեսված է յոթ անդամ՝ «Լիդիան Արմենիայի» չորս ներկայացուցիչ և երեք համայնքների մեկական ներկայացուցիչ։

Հանրությունը պետք է կարողանա տեսնել ոչ միայն այն, թե որքան գումար է նախատեսված, այլև՝ ինչ ծրագրերի վրա է այն ծախսվել, ինչ արդյունք է արձանագրվել և ովքեր են օգտվել իրականացված աշխատանքներից։

Համայնքների զարգացման համաձայնագրով նախատեսված գումարները պետք է գնահատվեն ոչ թե միայն որպես ֆինանսական խոստում, այլև ըստ բնակիչների կյանքում դրանց թողած ազդեցության։ Եթե միջոցներն ուղղվում են ճանապարհների, ջրամատակարարման, կրթության, առողջապահության կամ այլ հանրային ծառայությունների բարելավմանը, ապա կարևոր է իմանալ՝ որ բնակավայրերում են իրականացվել աշխատանքները, քանի մարդ է օգտվել դրանցից և արդյոք դրանք համապատասխանում են համայնքների առաջնահերթություններին։ Հակառակ դեպքում նույնիսկ մեծ հատկացումների մասին հայտարարությունը դեռ չի ապացուցում, որ բնակիչների կենսապայմանները բարելավվել են։

Ամուլսարի շուրջ քննարկումների մյուս առանցքը բնապահպանական անվտանգությունն է։ Հանքի շահագործման հակառակորդները տարիներ շարունակ բարձրաձայնել են ջրային համակարգերի, կենսաբազմազանության և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի, վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգությունները։ «Լիդիան Արմենիան» իր հերթին հայտարարում է, որ հանքավայրում ներդրված է շարունակական բնապահպանական մոնիթորինգի համակարգ՝ ջրի և ստորերկրյա ջրերի, փոշու, օդի որակի, օդերևութաբանական պայմանների ու դատարկ ապարների լցակույտի վիճակի վերահսկման համար։

Այստեղ առանցքային հարցն այն է, թե որքան հասանելի և ստուգելի են այդ տվյալները հանրության համար։ Մոնիթորինգի համակարգի առկայությունը կարևոր է, բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են չափումների արդյունքները, պետական վերահսկողության տվյալները և հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հասարակությունը պետք է կարողանա հասկանալ՝ որտեղ են կատարվում չափումները, ինչ պարբերականությամբ են հրապարակվում արդյունքները, ով է ստուգում դրանց հավաստիությունը և ինչ քայլեր են նախատեսված սահմանված ցուցանիշների գերազանցման դեպքում։

Ամուլսարի շահագործման մեկնարկը Հայաստանի համար նոր տնտեսական հնարավորություններ է բացում, բայց այն նաև նոր պահանջ է առաջադրում պետական մարմիններին և ընկերությանը՝ խոստումները ներկայացնել ստուգելի արդյունքների տեսքով։ Ամուլսարի հաջողությունը չի կարող չափվել միայն ներդրված գումարով, արդյունահանված ոսկով կամ բացման արարողությամբ։ Այն պետք է գնահատվի նաև նրանով, թե որքան եկամուտ է ստանում պետությունը, ինչ է փոխվում հարակից համայնքներում, և որքան արդյունավետ են վերահսկվում բնապահպանական ռիսկերը։ Հանքի շահագործման մեկնարկն այս պատմության սկիզբն է, իսկ դրա իրական արդյունքները դեռ պետք է ապացուցվեն թվերով, հաշվետվություններով և հանրությանը հասանելի տվյալներով։