Ռուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ Ռուսաստանի հետ դիզվառելիքի գործարքը նպատակ ունի Վլադիմիր Պուտինին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է Reuters-ը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի բանակցողները նշել են, որ Պուտինը մինչ այժմ պատրաստ չի եղել քննարկել պատերազմը դադարեցնելու հարցը։ Նրանց խոսքով՝ ռուսական 2,25 միլիոն բարել դիզվառելիքի մատակարարման համաձայնագիրը պետք է մեղմացնի Մոսկվայի դիրքորոշումը և ազդակ դառնա, որ Թրամփը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները նաև կրկին կոչ են արել Ուկրաինային դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Reuters-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվային փոխանցել, որ Ուկրաինան դադարեցրել է հարվածները, իսկ ԱՄՆ-ն էլ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ՝ ակնկալելով, որ այժմ իր հերթին քայլ կկատարի նաև Պուտինը։
Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ ռուսական դիզվառելիքի գործարքը անակնկալի է բերել ուկրաինական պատվիրակությանը, ինչի հետևանքով վերջինս վաղաժամ ավարտել է բանակցությունները Թրամփի ներկայացուցիչների հետ։


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին