ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը
2026թ. հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ռուանդայի մշտական ներկայացուցիչների համակարգմամբ անցկացված միջկառավարական բանակցությունների արդյունքներով ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մասին քաղաքական հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«ՄԱԿ անդամ մի խումբ պետություններ ողջունել են ընդգրկուն բանակցությունների արդյունքները և իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի և Ռուանդայի իրականացրած ջանքերը՝ տարբերությունները կամրջելու, փոխընդունելի լուծումներ գտնելու և համապարփակ ու գործողություններին միտված փաստաթղթի մշակման ուղղությամբ։
Քաղաքական հռչակագիրն ուղղված է համավարակներին և առողջապահական արտակարգ իրավիճակներին դիմակայելու գլոբալ պատրաստվածության ամրապնդմանը, միջազգային համագործակցության խորացմանն, ինչպես նաև պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների և առողջապահական այլ անհրաժեշտ արտադրանքների արդար և հավասար հասանելիության ապահովմանը։
Հռչակագրում ընդգծվում է նաև դիմակայուն առողջապահական համակարգերի ձևավորման, առողջապահական համակարգում աշխատուժի կարողությունների զարգացման, կայուն ֆինանսավորման ապահովման, «Մեկ առողջություն» մոտեցման խթանման և խոցելի իրավիճակներում գտնվող անձանց կարիքների հասցեագրման կարևորությունը։
Քաղաքական հռչակագրի ընդունումը կարևոր քայլ է միջազգային պարտավորությունների վերահաստատման և դրանք գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ ապագա համավարակների կանխարգելման, դրանց նկատմամբ պատրաստվածության ամրապնդման և արդյունավետ արձագանքման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում