Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Ընթացքի մեջ են Քաջարան-Ագարակ և Մեղրին շրջանցող թունելների շինաշխատանքները (ֆոտոշարք) Մեթոդաբանություն, որը խորհրդարաններին կօգնի գնահատել ներառականության մակարդակը Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ) Ֆրանսիայում հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել են աննախադեպ կիբերհարձակման Երևան քաղաքի ավագանու նիստ. ուղիղ հեռարձակում Ի՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունը (տեսանյութ) Երկու առաջնորդներն էլ ցանկանում են համաձայնության հասնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել Ռեալում պատրաստ են քննարկել տրանսֆերային առաջարկները Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետԾանրամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր երեք մասնակից ունիԸնթացքի մեջ են Քաջարան-Ագարակ և Մեղրին շրջանցող թունելների շինաշխատանքները (ֆոտոշարք)Մեթոդաբանություն, որը խորհրդարաններին կօգնի գնահատել ներառականության մակարդակըՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)Ֆրանսիայում հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել են աննախադեպ կիբերհարձակմանԵրևան քաղաքի ավագանու նիստ. ուղիղ հեռարձակումԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունը (տեսանյութ)Երկու առաջնորդներն էլ ցանկանում են համաձայնության հասնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անելՌեալում պատրաստ են քննարկել տրանսֆերային առաջարկներըՀայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներՀրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհըՀայաստանը աջակցում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր կոնվենցիայի մշակմանըՀայ և թուրք լրագրողները միասին մասնակցելու են երկշաբաթյա ուղևորությանՀայաստանը աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանում ՀՀ դեսպանը քննարկել է մարդասիրական ոլորտում համատեղ քայլերըՆորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերումՄարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի հետագա տարածումըՊաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասԱյս պահին ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում չկաԵրբ ԱԺ վավերացման կներկայացվի TRIPP նախագիծըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հեռուստաալիքների բոյկոտըՊուտինը պատրաստ կլինի Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ չհասցնել,եթե...Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցներըՊնդումները չեն համապատասխանում իրականությանըԻսրայելի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում ենԱվելի քան 100 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններումԵրևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրինԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում ամերիկացի դիվանագետների համարՇաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվելՌուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքըՏարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին (տեսանյութ)Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջԱռանց իրական հրադադարի էներգետիկ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել Հերթական գործակարգավարական խորհրդակցությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գրեթե 1600 կետ կընդունիՀայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրներըԶելենսկին արժանի չէ զինադադարի. ԼավրովՍտորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիրՔննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են 5 տարի առաջ. ԳալջյանԵմենում ռազմական գործողությունների վրա կենտրոնանալը միայն կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանումԲելգրանոն արտագնա խաղում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ) 12.10.2026Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել են Հայաստանի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններըԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Հարեվաններ

Հայ և թուրք լրագրողները միասին մասնակցելու են երկշաբաթյա ուղևորության

Հոկտեմբերի 12-ից հայ և թուրք լրագրողները միասին մասնակցելու են երկշաբաթյա ուղևորության, որի առաջին հատվածն անցնելու է Թուրքիայում, երկրորդը՝ Հայաստանում։ «Մեդիա-ավտոբուսային շրջայցը» կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը  և Հայաստանի արտադրողների ու գործարարների միությունը, թուրքական կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների և «Հրանտ Դինք» հիմնադրամները՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագիրը մասնագիտական ​​փոխանակման նախաձեռնություն է, որը միավորելու է երկու երկրների մեդիա ներկայացուցիչներին։  Նրանք 14 օր  տեսնելու և պատմելու են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների առանցքային շերտերի մասին։

Հայաստանից ու Թուրքիայից տասնչորս լրագրող ու մեդիա մասնագետ միասին անցնելու են հարյուրավոր կիլոմետրեր՝ Ստամբուլից մինչև Երևան։ Ծրագրի աշխարհագրությունը հուշում է, որ երթուղին  գրեթե ճշգրտորեն կրկնելու է լեգենդար «Մետաքսի ճանապարհը»։ Ստամբուլից մինչև Իզմիր, պատմական Դիարբեքիրից, Մուշի Սուլուխի կամրջից ու Վանից մինչև հինավուրց Անի, Գյումրի ու Երևան։ Դարեր շարունակ հենց այս հանգույցներով են անցել հյուսիսն ու հարավը, արևմուտքն ու արևելքը միմյանց կապող քարավանները։ Սակայն այսօր՝ 2026 թվականի հոկտմեբերին, նույն երթուղով քարավանների փոխարեն անցնելու է «մեդիա ավտոբուս»-ը։

Սա պարզապես տուրիստական շրջագայություն չէ, այլ յուրօրինակ «մեդիա-ավտոբուսային» ճամփորդություն, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

Սա հնարավորություն է երկու երկրների լրագրողների համար՝ սեփական աչքերով տեսնելու ու հասկանալու, թե ինչպես են այսօր ապրում մարդիկ փակ սահմանի երկու կողմերում։ Փորձելու ենք գտնել տնտեսական, մշակութային ու մարդկային այն թելերը, որոնք կարող են կարևոր լինել հարաբերությունների կարգավորման համար։ Հայ և թուրք մասնակիցների ակնկալիքներն իրականում շատ չեն տարբերվում։

Տասնմեկ օր շարունակ լինելու ենք ամենատարբեր վայրերում։ Մասնակիցները լինելու են «Ակոս» թերթի խմբագրությունում, հանդիպումներ են ունենալու տեղի արտադրողների հետ։ Այցերը կազմակերպվել են այնպես, որ ծրագիրը ներառի  տնտեսական կարևոր նշանակություն ունեցող վայրերն ու  տեղական ձեռնարկությունները։  

Media Bus Tour-ը կանցնի պատմական Անիի ավերակներով ու Վանա լճով, հոկտեմբերի 18-ին ցամաքային ճանապարհով կհատի սահմանն ու կհասնի Գյումրի։

Հայաստանյան օրակարգն ավելի շատ միտված է ապագային։ Խումբը Երևանում կուսումնասիրի մեր տեխնոլոգիական հսկաների՝ Թումոյի և Picsart-ի հաջողության պատմությունները, կծանոթանա արհեստական բանականության հայկական լուծումներին։ Շրջայցը կավարտվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP17 էքսպո հարթակում։

Այս ճամփորդության գլոբալ նպատակն է կոտրել կարծրատիպերն ու լսարանին փոխանցել փաստերի վրա հիմնված, հավասարակշռված պատմություններ։

armradio.am