Բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցները
Լուսնի վրա ստորգետնյա քարանձավներ կա՞ն։ NASA-ն նոր ծրագիր է սկսել՝ այս հարցի պատասխանը գտնելու համար։ Գիտնականները ենթադրում են, որ Լուսնի մակերևույթի որոշակի փոսը կարող է միացած լինել ընդարձակ ստորգետնյա քարանձավի կամ լավայի հին հոսքերից առաջացած թունելի հետ։ Այդ հնարավորությունը ուսումնասիրելու համար NASA-ն ընտրել է GIMLI ծրագիրը, որի նպատակն է բացահայտել Լուսնի մակերևույթի տակ գտնվող կառույցները։
Ուսումնասիրությունն իրականացվելու է Մարիուսի բլրի փոսի շրջանում, որը 2009 թվականին հայտնաբերել է ճապոնական «Կագույա» լուսնային ուղեծրակայանը։ Գիտնականների կարծիքով՝ եթե հաստատվի լավային թունելի գոյությունը, դա կօգնի ավելի լավ հասկանալ Լուսնի հրաբխային անցյալը։ Բացի այդ, նման քարանձավները կարող են ապագայում բնական ապաստարան դառնալ տիեզերագնացների համար՝ պաշտպանելով նրանց ծայրահեղ ջերմաստիճաններից, ճառագայթումից և միկրոերկնաքարերից։
GIMLI ծրագիրը կիրականացվի Լուսնի մակերևույթին։ Ուսումնասիրության ընթացքում կօգտագործվեն գետնաթափանց ռադար, սեյսմիկ տվիչներ և գրավիմետր՝ ստորգետնյա կառուցվածքները հետազոտելու համար։ Ստացված տվյալները կօգնեն պարզել՝ արդյոք գոյություն ունի լավային թունել, և եթե այո, ապա ինչ չափերի է այն։
radar armenia


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով